12 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն չի պատրաստվում խաղաղության մեջ ապրել հայ ժողովրդի հետ, այս պատրանքային խաղաղությունն ուղղակի ժամանակավոր դադար է․ Արա Այվազյան

Բաքուն չի պատրաստվում խաղաղության մեջ ապրել հայ ժողովրդի հետ, այս պատրանքային խաղաղությունն ուղղակի ժամանակավոր դադար է․ Արա Այվազյան

Մեր ժողովուրդը պետք է ուղղակի հասկանա, որ այս իրավիճակից ելք կա, և ամենաառաջին ելքը, որն ամենամահացու մարտահրավերն է գործող իշխանություններին, լինել միասնական և հավատալ, որ ընդդիմադիր ուժերն ամեն ինչ կանեն, որպեսզի մենք վերադարձնենք մեր ազգային արժանապատվությունը, հիմքեր դնենք ոչ թե պատրանքային խաղաղության, այլ կայուն և երկարաժամկետ խաղաղության համարասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» թիմի ընտրական ցուցակում ընդգրկված նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, և այն, ինչ ասվում է, հնչեցվում է Բաքվում, անշուշտ հասանելի է մեզ, և մենք տեսնում ենք, որ այդ երկիրը՝ սկսած պաշտոնական շրջանակներից մինչև հասարակություն, չի պատրաստվում խաղաղության մեջ ապրել հայ ժողովրդի հետ։ Դա գաղտնիք չէ։ Եվ այս պատրանքային խաղաղությունն ուղղակի ժամանակավոր դադար է, մինչև Հայաստանն իր մեջ կամք գտնի ապահովելու իր կենսական շահերը»,- ասել է նա։

Նախկին ԱԳ նախարարի խոսքով՝ իրենք առաջարկում են բազմավեկտոր քաղաքականության փոխարեն, որն իրականում նշանակում է կախվածություն բոլորից, կառուցել նպատակային գործընկերությունների համակարգ, որոնց միջոցով կիրականացվի, ի թիվս այլ խնդիրների, զսպման քաղաքականություն։

«Նման քաղաքականության միջոցով մենք կապահովենք տարածաշրջանի հավասարակշռության վերականգնումը, որն այսօր խախտվել է ի վնաս մեզ, և այդ պարագայում մեր հակառակորդները հաշվել շատ լավ գիտեն, իրենք կհասկանան, որ ռազմական արկածախնդրությունն իրենց ավելի թանկ արժենա, քան այն օգուտները, որոնք կբերեն ռազմական գործողությունները»,- ասել է Արա Այվազյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026