12 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանտավիրուսի ավելի լայնածավալ բռնկման «որևէ նշան» չկա․ ԱՀԿ

Հանտավիրուսի ավելի լայնածավալ բռնկման «որևէ նշան» չկա․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսից տուժած զբոսանավի վերջին ուղևորների տարհանումից հետո վիրուսի ավելի լայնածավալ բռնկման «որևէ նշան» չկա գրում է BBC-ն։

ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է, որ «իրավիճակը կարող է փոխվել», և դեռևս կարող են լինել վիրուսի հաստատման նոր դեպքեր։

MV Hondius զբոսանավը երկուշաբթի լքել է Իսպանիայի Թեներիֆե կղզին այն ուղևորվում է դեպի հոլանդական Ռոտերդամի նավահանգիստ

Երեքշաբթի Էյնդհովենի օդանավակայանում վայրէջք է կատարել վերջին 28 ուղևորներին տեղափոխող 2 ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ վիրուսով վարակման հետևանքով նավի ուղևորներից մահացել է 3 մարդ։ Ընդհանուր առմամբ, վիրուսը հաստատվել է 7 մարդու մոտ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026