ABCMEDIA
Էրդողանը հանդիպել է Բլինքենի հետ

Էրդողանը հանդիպել է Բլինքենի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 6-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

«Վահդեթթին»  պալատում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյքը: