
Ախալցխայի հայկական եկեղեցուց հանել են սրբապատկերներն ու դրել աղբամանի մոտ
Ախալցխայում Մարդա գյուղի եկեղեցուց սրբապատկերներ են հանվել և դրվել աղբամանի կողքին։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ կրոնական արարողությանն անօրինական խոչընդոտում։
Ըստ տեղեկությունների՝ այս եկեղեցին երկար տարիներ վեճի առարկա է եղել ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, և այնտեղ այլևս պատարագներ չեն մատուցվում։
Հայ առաքելական եկեղեցու քահանա Հակոբ աբեղա Սահակյանը նշել է, որ չգիտի, թե ով է սրբապատկերները հանել եկեղեցուց կամ ինչու։
«Ես էլ այդ երեկոյան այնտեղ էի։ Ամենայն հավանականությամբ՝ դա տեղի է ունեցել ուշ գիշերին՝ ժամը երկուսից հետո։ Ամեն ինչ դուրս է տարվել՝ սրբապատկերներ և այլ իրեր։ Այդ ամենի վրա աղբ էր դրված։ Սրբապատկերները շատ վատ վիճակում էին։ Մենք ամեն ինչ հետ բերեցինք և դրեցինք իրենց տեղը։ Մենք չգիտենք, թե ով է դա արել։ Նորմալ մարդը նման բան չէր անի»,- ասել է նա։


