20 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսները կհամբերեն, կհամբերեն, բայց հետո այնպես կգործեն, որ «мало не покажется»․ Քոչարյան

Ռուսները կհամբերեն, կհամբերեն, բայց հետո այնպես կգործեն, որ «мало не покажется»․ Քոչարյան

Եթե ՀՀ վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ և ճիշտ այն ամենը, ինչ արվել ու արվում է առ այսօր․ Արթիկում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ երբեմն մտածում է՝ կա՞ էլ ավելի վատ բան, որ հնարավոր էր անել։

«Բայց չէ, ֆանտազիաս չի հերիքում, ինչ վատ բան կա, արել է էս մարդը։ Հիմա մենք հա՞շտ ենք դրա հետ։ Հաշտ չենք, չէ՞»,- ավելացրեց Քոչարյանը։

Երկրորդ նախագահն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Ասաց, որ լավ է ճանաչում այդ ռուսներին, և գիտի, որ կհամբերեն, կհամբերեն, բայց հետո այնպես կգործեն, որ, ռուսերեն ասած, «мало не покажется»:

«Բայց դրա գինը Փաշինյանը չի տալու, ժողովուրդն է տալու։ Ինքն արդեն սովորել է, որ կարող է պրոբլեմ ստեղծել, իսկ հետո դրանք կկոտրվեն ժողովրդի վրա։
Եվ ինչպես միշտ գալ ու ասել, թե «ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, ու էդ ամենը, ինչ արել եմ, ձեզ սիրելով եմ արել»։ Եթե մենք թասիբ ունենք ու էս փոքրիկների ապագայով մտահոգված ենք, չպետք է թույլ տանք այդ ամենը։ Պետք է ձեռից բռնենք ու ասենք՝ հերիք է»,- մանրամասնեց նա։

 

 

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026