ABCMEDIA
Առաջնորդվեք խղճով,մի դարձեք խամաճիկ․ Արշակ Կարապետյանը կոչով դիմել է հայ սպաներին

Առաջնորդվեք խղճով,մի դարձեք խամաճիկ․ Արշակ Կարապետյանը կոչով դիմել է հայ սպաներին

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը կոչով դիմել է հայ սպաներին

«Օգտվելով առիթից ցանկանում եմ դիմել Հայաստանի բոլոր սպաներին։ Նկատի ունեմ ոչ միայն ՊՆ սպաներին, այլև այլ ուժային կառույցների սպաներին։ Շատերին ես ճանաչում եմ, և քննչական մարմիններում, և դատախազության կառույցներում և Ազգային անվտանգության ծառայությունում։ Ես գիտեմ, որ այնտեղ ծառայողների ու աշխատողների 90%-ը հայրենասերներ են։ Նրանցից շատերը զենքը ձեռքին զինված ուժերի հետ միասին մեկ անգամ չէ, որ պաշտպանել են հայրենիքը։ Ես պարզապես կոչ եմ անում այս մեր ընկերներին առաջնորդվել խղճով, առաջնորդվել օրենքով։ Եվ դա մեծ ներդրում կլինի նրանց կողմից՝ մեր պետության պահպանման գործում։ Մի դարձեք խամաճիկ։ Ես կարծում եմ, որ ձեզ չպետք է խանգարի օրենքը, որպեսզի շփվեք մեզ հետ։ Մենք չենք պատրաստվում խախտել Հայաստանի օրենսդրությունը», – ասել է Կարապետյանը։