
Էջմիածնում 18-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն
Մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի․ տեղեկանում ենք ՆԳՆ-ից։
«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածնի Սպանդարյան փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել էջմիածինցի 18-ամյա երկու երիտասարդ։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ»,- ասված է հաղորդագրությունում։


