ABCMEDIA
Հայոց պատմության նոր դասագիրքը. դիտավորությու՞ն, թե՞ շփոթմունք

Հայոց պատմության նոր դասագիրքը. դիտավորությու՞ն, թե՞ շփոթմունք

2023 թվականը լի էր իրադարձություններով՝ ներքաղաքական, գեոպոլիտիկ, նաև ռազմական։ Տարվա ընթացքում եղան սահմանային լարված վիճակներ, ցավոք սրտի, զոհեր, տարածքային ծանր կորուստներ։ Այս ամենին զուգահեռ մեդիադաշտում ակտիվ շրջանառվում էին տարբեր ապատեղեկատվություններ՝ ստուգելով հասարակության մեդիագրագիտության մակարդակը։ 2023-ի այս հատվածը ամփոփել ենք ազգային անվտանգության մասնագետ, ռազմական լրագրող, banakinfo կայքի համակարգող Դավիթ Թորոսյանի հետ։

Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքերում տեղ գտած սխալները մեծ աղմուկ էին բարձրացրել։ Թեման եղել է մեր խոշորացույցի տակ։ Իմ գործընկերները նախորդ ամիսների ընթացքում ներկայացրեց ռեպորտաժների շարք՝ խոսելով խնդրի բոլոր շերտերի մասին։ Խնդիրը նաև Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ուշադրության կենտրոնում էր։ Ուղեղային կենտրոնի թիմը ուսումնասիրել և առանձնացրել էր 2 տասնյակից ավելի բովանդակային, տեխնիկական, նույնիսկ քերականական սխալներ։ Այս թեման ամփոփել ենք Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի «Քաղաքականություն և միջազգային հարաբերություններ» ոլորտի նախագծերի պատասխանատու Գայանե Անանյանի հետ։

Իրավական բոլոր խճճված հարցերը, առաջին հայացքից բարդ ու անհասկանալի թվացող թեմաները, Արցախի հայաթափումից հետո մեր հայրենակիցների իրավական խնդիրները եղել են ABC media-ի ուշադրության կենտրոնում։ Փաստաբան, «ՀԱՅՑ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Տիգրան Գրիգորյանի հետ ամփոփել ենք 2023-ի իրավական կարևոր թեմաները։