15 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարդենիսում Փաշինյանի օրոք աղքատությունն աճել, գերեզմաններն ավելացել են․  Նարեկ Կարապետյան

Վարդենիսում Փաշինյանի օրոք աղքատությունն աճել, գերեզմաններն ավելացել են․  Նարեկ Կարապետյան

Ի՞նչ հետևանք է թողել Վարդենիսի վրա գործող իշխանությունը․ Գեղարքունիք այցի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համար Նարեկ Կարապետյանը թվարկել է դրանք․

«Առաջին փոփոխությունը․ Սոթքի հանքը 2018 թվականին 950 աշխատող է ունեցել, Սոթքի հանքը 2026 թվականին 450 աշխատող ունի։ Այսինքն՝ 500 մարդ աշխատանք չունի։ Երկրորդ փոփոխությունն այն է, որ Վարդենիսը մինչև Փաշինյանի իշխանության գալը տարանցիկ ուղի էր դեպի Արցախ, մարդիկ գալիս-գնում էին, շարժ և առևտուր կար, հիմա չկա։ 2018-ին Վարդենիսն ամբողջական քաղաք էր՝ նորմալ ենթակառուցվածքներով, կար անձնագրային գրասենյակ՝ ինչպես յուրաքանչյուր քաղաքում։ Հիմա դա էլ չկա։ Վարդենիսի մասին հակառակորդն իր երազում անգամ չէր կարող մտածել, այսօր հորջորջում է՝ ինչ-որ մեկը, ինչ-որ ժամանակ այստեղ ապրել է և աչք է դրել, «վերադարձնել» է ուզում»։

Նա ընդգծել է՝ չկա Հայաստանում մի համայնք, որ այսքան վնաս կրի, որքան Վարդենիսը։

«Մենք ունե՞նք հիշողություն, ունե՛նք, մենք ունե՞նք կամք։ Վարդենիսը պետք է պատասխանի իրենց․ այստեղ ապրելու են հայերը, զարգանալու է քաղաքային տնտեսությունը, բացվելու են աշխատատեղեր։ Սա՛ է ճանապարհը Վարդենիսի համար»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա քարոզարշավի մասնակիցներին հորդորել է խոսել հարևանների, բարեկամների հետ, նրանց հետ համեմատություններ տանել՝ Վարդենիսը՝ մինչև 2018-ը և դրանից հետո։

«Վարդենիսի համար էդ մարդը ոչ մի լավ բան չի արել։ Աղքատությունն 8 տարվա ընթացքում աճել է, յուրաքանչյուր համայնքում միակ բանը, որ ավելացրել է, Եռաբլուրներն են։ Մենք պետք է մեր խոսքն ասենք, Հ1 նայելով չէ։ Պետք է վերականգնենք մեր պատիվը»,- ասել է «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի 1-ին համարը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026