15 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արման Ծառուկյանն ունի հունական աստծո մարմին․ ամերիկացի մեկնաբանը կոտրում է հայ մարզիկի մասին կարծրատիպերը

Արման Ծառուկյանն ունի հունական աստծո մարմին․ ամերիկացի մեկնաբանը կոտրում է հայ մարզիկի մասին կարծրատիպերը

UFC-ի հայտնի ամերիկացի մեկնաբան Ջո Ռոգանն իր հիացմունքն է հայտնել կազմակերպության թեթև քաշային կարգի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանի վերաբերյալ․ գրում է ArmSport-ը։

«Ռոգանն ընդգծել է, որ Ծառուկյանն իր օրինակով կոտրում է այն կարծրատիպը, թե ապահովված ընտանիքների զավակները չեն կարող հաջողության հասնել սպորտի այս դաժան տեսակում:

«Ծառուկյանի հայրը միլիարդատեր է, բայց Արմանը բնավ ծույլ չէ։ Նա մարտահրավեր է նետում այն արմատացած կարծիքին, թե հարուստ ընտանիքից լինելու դեպքում չես կարող մեծագույն մարտիկ դառնալ: Եվ կարևոր չէ, թե դու ծնվել ես գետտոյում. այս տղան ձեր ջարդը կտա:

Ոմանք ասում են. «Օ՜, ես դուրս եմ եկել բրազիլական ֆավելաներից»: Դե ինչ, հաջողություն եմ մաղթում ձեզ այս հայ խելագարի դեմ պայքարում: Արմանի մարմինը հունական աստծո մարմնի պես է: Եվ նա գերազանց տիրապետում է ըմբշամարտին»,- ասել է Ռոգանն իր յութուբյան ալիքում:

Հիշեցնենք, որ 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ: Այս պահին նա զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշում՝ անկախ քաշային կարգից (P4P): Միաժամանակ, նա թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշային աղյուսակի առաջատարներից է և հանդիսանում է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի տիտղոսի գլխավոր հավակնորդը»,- նշում է կայքը:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026