
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ․ հայտնում է «Հայհիդրոմետ»-ը։
Հանրապետության տարածքում մայիսի 18-ի ցերեկը, 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի և 19-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։


