18 Մայ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի եռակի չեմպիոն

Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի եռակի չեմպիոն

Հնդկաստանում կայացած ծանրամարտի Ասիայի 2026 թվականի առաջնությունում Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը նվաճել է ոսկե մեդալ․ գրում է ArmSport-ը։

«Հանդես գալով +110 կգ քաշային կարգում՝ 31-ամյա մարզիկը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք՝ իր կարիերայում 3-րդ անգամ հռչակվելով Ասիայի չեմպիոն:

​Մինասյանի գլխավոր մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին էր, որը երկամարտի 445 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Իրանցի ծանրորդը հրում վարժությունում բարձրացրեց 261 կգ և սահմանեց համաշխարհային ռեկորդ, սակայն երկու վարժությունների հանրագումարով զիջեց առաջատարին: Լավագույն եռյակը եզրափակեց Հարավային Կորեան ներկայացնող Սոն Յոն Հվանը, որի վերջնական արդյունքը 416 կգ էր:

​Հատկանշական է, որ Ասիայի առաջնությունում Մինասյանի գրանցած վերջնական արդյունքը 6 կգ-ով գերազանցում է այն ցուցանիշը, որով հայաստանցի Վարազդատ Լալայանն ավելի վաղ նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Այսպիսով, գյումրեցի ծանրորդը վերահաստատեց իր դիրքերը աշխարհի գերծանր քաշայինների շարքում՝ Բահրեյնին պարգևելով հերթական ոսկե մեդալը»,- նշում է լրատվամիջոցը:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026