11 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Օսիպյանի հեռախոսն անհասկանալի ձևով անհետացել է, սոցցանցի էջերը՝ ջնջվել․ փաստաբան

Արթուր Օսիպյանի հեռախոսն անհասկանալի ձևով անհետացել է, սոցցանցի էջերը՝ ջնջվել․ փաստաբան

Երեկ՝ մայիսի 18-ին, ձերբակալված արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի շուրջ կատարվող իրավական գործընթացի մասին մանրամասներ է հայտնել փաստաբան Ռոման Երիցյանը՝ դրանք ներկայացնելով կետերով․

  • Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
  • Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։
  • Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Արթուրը զրկված էր իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։
  • Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիականության բաժնում կազմված անձնական խուզարկության արձագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)։
  • Կայծակնային արագությամբ ձեռնարկվում են քննչական գործողություններ, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026