
Մինչև 2080 թվականը 65 և բարձր տարիքի մարդկանց թիվը կգերազանցի մինչև 18 տարեկանների թվին․ ՄԱԿ
Աշխարհի բնակչությունը ծերանում է, և այս միտումն իր գագաթնակետին կարող է հասնել այս դարավերջին։
2070-ականների վերջին աշխարհում 65 և բարձր տարիքի մարդկանց թիվը, ըստ կանխատեսումների, կհասնի 2,2 միլիարդի՝ գերազանցելով մինչև 18 տարեկան երեխաների թվին․ ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։
2030-ականների կեսերին 80 և բարձր տարիքի մարդկանց թիվը կկազմի 265 միլիոն՝ գերազանցելով նորածինների թվին։
Զեկույցում նշվում է, որ նույնիսկ արագ աճող բնակչություն ունեցող երկրներում առաջիկա 30 տարիների ընթացքում կարձանագրվի տարեց բնակչության թվի աճ։ Ըստ զեկույցի՝ այդ երկրները պետք է պատրաստվեն զգալի ժողովրդագրական փոփոխությունների՝ ամրապնդելով առողջապահական և խնամքի համակարգերը, ապահովելով սոցիալական պաշտպանության կայունությունը և ներդրումներ կատարելով նոր տեխնոլոգիաների ոլորտում։


