
Թշնամու գործողությունները՝ թե՛ բացահայտ, թե՛ գաղտնի, վկայում են, որ նրանք ձգտում են պատերազմի նոր փուլի․Ղալիբաֆ
Թշնամու գործողությունները՝ թե՛ բացահայտ, թե՛ գաղտնի, վկայում են, որ նրանք ձգտում են պատերազմի նոր փուլի․ սոցցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մեր զինված ուժերը լավագույնս օգտագործել են հրադադարի հնարավորությունն իրենց կարողությունները վերականգնելու և ամրապնդելու համար։ Մենք թշնամուն կստիպենք զղջալ Իրանի դեմ ցանկացած նոր ագրեսիայի համար»,- գրել է Ղալիբաֆը։


