21 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ ազատագրված հայրենիք․ Բագրատ սրբազանը նամակ-ուղերձ է հղել

Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ ազատագրված հայրենիք․ Բագրատ սրբազանը նամակ-ուղերձ է հղել

Իմ շատ սիրելի ժողովուրդ, սիրելի հարազատներ, հայրենատեր մարդիկ, նվիրյալներ,
Շնորհակալ եմ նախ ԱԱԾ-ի դիմաց ձեր ինքնաբուխ սիրո դրսևորման համար, որի մասին տեղեկացա իմ պաշտպանի, պատգամավորների և ԶԼՄ-ների միջոցով․ կալանավայրից նամակ-ուղերձ է հղել Բագրատ արքեպիսկպոկոս Գալստանյանը։

«Ձեր ձայներն իմ սրտում հազարապատիկ են արձագանքում։

Շնորհակալ եմ շատ սիրելի պաշտպաններին՝ Հովհաննես Խուդոյանին և Տաթևիկ Սողոյանին երեկ կեսգիշերին այցելելու և նաև ձեր շնորհավորանքները փոխանցելու համար։

Շնորհակալ եմ բոլոր ազնիվ գրությունների համար, որոնցում գրվածները պաշտպանիս ու նվիրյալ հայի՝ Սերգեյ Հարությունյանի միջոցով հասան ինձ։ Աստված բազմապատիկ զորացնի բոլորիդ։

Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ Ազատագրված Հայրենիք և Ավետյաց Երկրի կյանքի կոչում… «Նախ փնտրեցեք արքայությունը և այն ամենը ավելիով կտրվի ձեզ»։

Օրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»,- նշել է բարձրաստիճան հոգևորականը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026