
Ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն
Մայիսի 19-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին․ հայտնում է Ոստիկանությունը։
«Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են նրանց գործառույթների հետ, հնչեցրել է սպառնալիքներ՝ շտապօգնության աշխատողների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացողություն։
49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է հայտարարության մեջ։


