21 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Օսիպյանը մայիսի 18-ից գտնվում է հացադուլի մեջ․ փաստաբան

Արթուր Օսիպյանը մայիսի 18-ից գտնվում է հացադուլի մեջ․ փաստաբան

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հետ բանավեճի մեջ մտած և բանավեճում հաղթած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով։ Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր բանավեճը դեռ չի ավարտվել, և նա արդեն ձերբակալվելու պահից սկսած՝ մայիսի 18-ից, գտնվում է հացադուլի մեջֆեյսբուքյան տեսանյութով տեղեկացրեց Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Նաև պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործընթացների արդյունքում 2009 թվականի հուլիսին ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանը։ 2026 թվականի մայիսի 18-ին ձերբակալվել է Արթուր Օսիպյանը։ Եթե ինձ հարցնեն, թե Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքական գործիչներից ովքե՞ր ունեն նմանություններ, ես կասեմ, որ նմանություններ ունի ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նախքան մինչև 2018 թվականի իր գործունեությունը։ Նա նմանություն ունի Արթուր Օսիպյանի հետ։

Արթուր Օսիպյանն էլ նույն եղանակով բարձրախոսը, ռուպորը ձեռքը շրջում էր ամբողջ Արցախով, մարդկանց ոտքի կանգնելու, թալանի դեմ պայքարելու, արդարության համար պայքարելու կոչեր էր անում, այսինքն՝ փողոցային պայքար էր տանում քաղաքական և այլ մեթոդներով, որպեսզի պաշտպանի իր սկզբունքները, հասնի որոշակի արդյունքների։ Նույնն անում էր Նիկոլ Փաշինյանը նախքան հեղափոխությունը։ Նիկոլ Փաշինյանն ազատազրկվեց իր գործունեության ընթացքում։ Այս պահին Արթուր Օսիպյանը կալանավորվեց։ Փաստորեն դատական պրակտիկայում ոչ մի բան 2009 թվականից հետո մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունում չի փոխվել»,- ասաց նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026