21 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արտ Լանչ»-ի խոհանոցում տղամարդ է հոսանքահարվել ու տեղափոխվել հիվանդանոց

«Արտ Լանչ»-ի խոհանոցում տղամարդ է հոսանքահարվել ու տեղափոխվել հիվանդանոց

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։

«Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու Խորենացի փողոցի 15 հասցեում գործող «Էլիտ Պլազա»-ից։

Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ս. Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Էլիտ Պլազա»-ում գործող «Արտ Լանչ»-ի խոհանոցում հոսանքահարվելու հետևանքով։

Նախնական տեղեկություններով՝ Ս. Կ.-ն հոսանքահարվել է էլեկտրական ջեռոցից»,- գրում է լրատվամիջոցը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026