
Ցանցահենները բանկային քարտի տվյալ ուզելու նոր մեխանիզմ են հնարել․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ ցանցահենները խաբեության նոր ձև են շրջանառում։
«Ճանապարհային ոստիկանության անունից կեղծիք է շրջանառվում։ Միանգամից մի քանի մարդ զուգահեռ ուղարկեց այս լուսանկարը (տես ներքևում-խմբգ․)։ Եթե սեղմեք, ապա իմացեք՝ այն տանում է կեղծ ՃՈ կայք, այնուհետև տուգանք վճարելու պատրվակով՝ քարտի տվյալներ է ուզում»,- նշում է Մարտիրոսյանը։



