21 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը երբ ասում է՝ ժողովուրդ ջան, տալու եմ ձեզ, ինքն է հարստանալու, դա անելու է անօրինական․ Գագիկ Ծառուկյանը՝ «Արարատցեմենտ»-ը «խլելու» մասին

Փաշինյանը երբ ասում է՝ ժողովուրդ ջան, տալու եմ ձեզ, ինքն է հարստանալու, դա անելու է անօրինական․ Գագիկ Ծառուկյանը՝ «Արարատցեմենտ»-ը «խլելու» մասին

«Արարատցեմենտ» գործարանն առաջինը ես չեմ գնել, ես գնել եմ ուրիշից, դա իմ սեփականությունն է․ այսօր Շիրակում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«25 տարի աշխատում ենք, ամսական 400-500 միլիոն պետական հարկ եմ տալիս, մրցում եմ, իսկ այսօր նրանք ուզում են Ադրբեջանից էժան ցեմենտ բերել։ Բայց մի բան էլ ասեմ՝ որ ինքը (Փաշինյանը-Խմբ․) ասում է՝ ժողովուրդ ջան, տալու եմ ձեզ, դե եթե կարաս տաս, տուր, դու դնելու ես, դու հարստանալու ես, ու դա անելու ես անօրինական»,-ասաց Ծառուկյանը։

Օրերս Նիկոլ Փաշինյանը սպառնացել է, որ Գագիկ Ծառուկյանից կխլի «Արարատ ցեմենտ» գործարանը։

«ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ «Արարատ ցեմենտ» գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026