
Լիբանանի ԱՆ-ն հայտնել է՝ քանի մարդ է մահացել Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններ սկսվելուց ի վեր
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններ սկսվելուց ի վեր մահացել է 3089 քաղաքացի․ գրում է ռուսական ТАСС գործակալությունը։
Տեղական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ մահացածներից մոտ 600-ը երեխա է, 790-ը՝ կին։
«Վնասվել է 25 հիվանդանոց, 40 դպրոց և հարյուրավոր բնակելի շենքեր»,- գրում են տեղական ԶԼՄ-ները։

