22 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հսկայական քարը «KamAZ»-ից ընկել է տղամարդու վրա, նա տեղում մահացել է

Հսկայական քարը «KamAZ»-ից ընկել է տղամարդու վրա, նա տեղում մահացել է

Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 18։40-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել տեղի բժշկական կենտրոններից մեկի շտապբուժօգնությունից, ու հայտնել են, որ կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Մարգարայի խճուղի, որտեղ գերեզմանների մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Տեղում ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Մ․ Հ․-ն, որ «Մերի Բոյաջյան» ԱՁ-ի շրջանակներում գործող Էջմիածին-Մարգարա խճուղի հասցեում գտնվող քարի արտադրամասի աշխատանքները համակարգողն է՝ պարտավոր լինելով պահպանել շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման՝ օրենսդրությամբ սահմանված կանոններն ու պահանջները, չի կատարել դրանք, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, շիրմաքարի համար օգտագործվող մեծ քարաբեկորը «KamAZ» մակնիշի բեռնատարից իջեցնելու ժամանակ ընկել է նշված արտադրամասում որպես բանվոր աշխատող 56-ամյա Հրաչիկ Մ․-ի վրա, ով տեղում մահացել է»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026