
Սպերցյանն ուժեղ է միանգամից մի քանի պարամետրով, նա բարձր մակարդակի վրա է․ Յուրա Մովսիսյան
«Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Матч ТВ»-ի եթերում խոստովանել է, որ FONBET Ռուսաստանի Գավաթի Սուպերեզրափակիչում ուրախ կլինի իր նախկին ակումբներից ցանկացածի հաղթանակի դեպքում. գրում է ArmSport-ը։
««Սպարտակ»-«Կրասնոդար» հանդիպումը կկայանա մայիսի 24-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ 18:00-ին։
Հայ նախկին ֆուտբոլիստը բարձր է գնահատել «ցուլերի» առաջատարների՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և հարձակվող Ջոն Կորդոբայի խաղային որակները․
«Սպերցյանը լավն է բառացիորեն ամեն ինչում՝ դաշտը տեսնելու, արագության, դիմացկունության, տակտիկական գրագիտության և հոգեբանության մեջ։ Բացարձակապես յուրաքանչյուր բաղադրիչ շատ բարձր մակարդակի վրա է։ Բացի այդ, նա շատ կայուն է։ Սպերցյանն ուժեղ է միանգամից մի քանի պարամետրերով։
Ինչ վերաբերում է Կորդոբային, ապա ինձ համար նրա գլխավոր որակն այն է, որ նա բառացիորեն գազան է։ Դա մղձավանջ է ցանկացած պաշտպանի համար։ Երբ տեսնում ես նրան դաշտում, հասկանում ես, թե ինչու ոչ մի պաշտպան չէր ցանկանա խաղալ նրա դեմ. նա ֆանտաստիկ ուժեղ է, հիանալի է խաղում մեջքով դեպի դարպասը և հոյակապ է պահում գնդակը: Ընդ որում, ամբողջ խաղի ընթացքում նա մնում է առավելագույնս կենտրոնացած ու վտանգավոր։ Նա իսկական գազան է»,- նշել է Մովսիսյանը»,- նշում է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

