
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. կա 10-ից ավելի տուժած․ Shamshyan.com
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում․ ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «ՈւԱԶ» (Վիլիս) և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ․ գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ․ նրանց տեղափոխել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


