23 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ովքե՞ր են 2026-ի ամենահարուստ մարզիկներն՝ ըստ Forbes-ի

Ովքե՞ր են 2026-ի ամենահարուստ մարզիկներն՝ ըստ Forbes-ի

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2026 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն․ գրում է ArmSport-ը։

««Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն արդեն չորրորդ տարին անընդմեջ պահպանում է առաջատարի դիրքը։

Ռեյտինգը կազմվել է՝ հաշվի առնելով ինչպես մարզիկների մրցելույթներից ստացված եկամուտները (աշխատավարձ, բոնուսներ, մրցանակային հիմնադրամներ), այնպես էլ սպորտից դուրս կնքված գովազդային և հովանավորչական պայմանագրերը։

41-ամյա Ռոնալդուի ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է ֆանտաստիկ 300 միլիոն դոլար, որից 235 միլիոնը նա վաստակել է խաղադաշտում, իսկ 65 միլիոնը՝ դրա սահմաններից դուրս։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է մեքսիկացի անվանի բռնցքամարտիկ Սաուլ «Կանելո» Ալվարեսը (170 մլն դոլար), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին, ում տարեկան եկամուտը գնահատվել է 140 միլիոն դոլար։

Ստորև ներկայացնում ենք Forbes-ի վարկածով 2026 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների լավագույն տասնյակը (միլիոն դոլար).

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, ֆուտբոլ) – 300 (235 սպորտում + 65 սպորտից դուրս)

Սաուլ Ալվարես (Մեքսիկա, բռնցքամարտ) – 170 (160 + 10)

Լիոնել Մեսսի (Արգենտինա, ֆուտբոլ) – 140 (70 + 70)

Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ, բասկետբոլ) – 137.8 (52.8 + 85)

Սյոհեյ Օտանի (Ճապոնիա, բեյսբոլ) – 127.6 (2.6 + 125)

Ստեֆեն Քարի (ԱՄՆ, բասկետբոլ) – 124.7 (59.7 + 65)

Ջոն Ռամ (Իսպանիա, գոլֆ) – 107 (97 + 10)

Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, ֆուտբոլ) – 104 (100 + 4)

Քևին Դյուրանտ (ԱՄՆ, բասկետբոլ) – 103.8 (54.8 + 49)

Լյուիս Հեմիլթոն (Մեծ Բրիտանիա, Ֆորմուլա-1) – 100 (70 + 30)»,- նշում է լարտվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026