18 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դանակահարություն՝ Աբովյանում․ տուժել է ծննդատան նախկին տնօրենը

Դանակահարություն՝ Աբովյանում․ տուժել է ծննդատան նախկին տնօրենը

Այսօր՝ մայիսի 23-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 15:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիսի փողոցի հարևանությամբ գտնվող «Աբովյան» ծննդատան տարածքում գտնվող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ժամանակ ներկաներից մեկին դանակով մի քանի անգամ հարվածել են։

Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր ու օպերատիվ տեղեկություններով պարզել՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ Նորայր Միքայելյանն է։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Միքայելյանի «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան՝ նստատեղերի և աջակողմյան հատվածի դռների վրա արնանման հետքերով։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչև նշված վայրում վիճաբանելը, վերևում ինչ-որ հացկերույթ են արել, ապա իջել են, ու սկսվել է կռիվը։
Իսկ վիրավորն Աբովյանի ծննդատան նախկին տնօրենն է»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026