23 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհամբեր սպասում ենք հանդիպմանը․ Սպերցյանը՝ Ռուսաստանի գավաթի եզրափակիչի մասին

Անհամբեր սպասում ենք հանդիպմանը․ Սպերցյանը՝ Ռուսաստանի գավաթի եզրափակիչի մասին

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի եզրափակիչի՝ Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղին թիմի տրամադրվածության մասին. գրում է armsport.am-ը։

««Վաղը մեծ օր է, անհամբեր սպասում ենք հանդիպմանը։ Տրամադրվածությունը մարտական է, ամեն ինչ հիանալի է»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն։

Խոսելով մրցակցի մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է, որ չի ցանկանում առանձնացնել մոսկովյան ակումբի ուժեղ կողմերը. ««Սպարտակը» լավ թիմ է և մեծ ակումբ»։

Հարցին, թե ինչպե՞ս է փոխվել «Կրասնոդարը» 2023 թվականի գավաթի եզրափակչից հետո, Սպերցյանն արձագանքել է. «Չեմ ցանկանում փորփրել անցյալը։ Երեք տարվա ընթացքում թիմը շատ է փոխվել, մենք շատ բաներում ենք ավելացրել և դա ցույց ենք տալիս խաղադաշտում»։

Նշենք, որ «Կրասնոդար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ մայրաքաղաքի «Լուժնիկի» մարզադաշտում, սկիզբը՝ 19։00-ին»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026