26 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու համար․ Տիգրան Աբրահամյան

Աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու համար․ Տիգրան Աբրահամյան

2020 թվականի հուլիսյան մարտերից և հատկապես Սարդարապատում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ գործող կառավարիչն ու հարակից ՔՊ-ականները գովերգում էին Զինված ուժերը․ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Աննախադեպ որակումներ, բարձրագոչ ձևակերպումներ. այդ ժամանակ բանակը փառապանծ էր ու հաղթական։

Պարտություններից և բանակը վարկաբեկելուց հետո նույն բանակն ու նրա զինծառայողները խորթ դարձան, վերածվեցին շարքային հիմնարկի, իսկ զինվորի փոխարեն հերոս հռչակվեց հարկ վճարողը։

Հիմա ընտրություններն են մոտենում․ իշխանությունը կրկին խանդավառված է՝ սա բերում, նա տանում, տեխնիկա ներկում, զորահանդես անում։

Աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու և հերթական զիջումը մատուցելու համար»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026