26 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ferrari-ն ներկայացրել է իր առաջին, ամբողջությամբ էլեկտրական մեքենան

Ferrari-ն ներկայացրել է իր առաջին, ամբողջությամբ էլեկտրական մեքենան

Լյուքս դասի սպորտային մեքենաներ արտադրող Ferrari ընկերությունը ներկայացրել է իր առաջին, ամբողջությամբ էլեկտրական մեքենան․ գրում է BBC-ն։

640․000 դոլար արժողությամբ Luce մեքենայի դիզայնը տարբերվում է տիպիկ Ferrari-ներից․ այն իտալական ապրանքանիշի առաջին 5-տեղանոց մեքենան է։

Նոր մոդելը ստեղծվել է LoveFrom դիզայներական գործակալության հետ համագործակցությամբ։

Ferrari-ի գործադիր տնօրեն Բենեդետտո Վինյան հայտարարել է, որ Luce-ի (իտալերեն՝ «լույս») մշակման համար պահանջվել է կես տասնամյակ։

Նշվում է, որ ընկերության մրցակիցները՝ Lamborghini-ն և Porsche-ն, կրճատել են էլեկտրական մեքենաների արտադրության իրենց ծրագրերը՝ ցածր պահանջարկի և չինական ապրանքանիշերի հետ ուժեղ մրցակցության պատճառով։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026