24 Հոկ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նորապատի միջադեպը տեղի է ունեցել ազգությամբ եզդի ընտանիքների միջև․ shamshyan.com

Նորապատի միջադեպը տեղի է ունեցել ազգությամբ եզդի ընտանիքների միջև․ shamshyan.com

Նորապատ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել եզդի ընտանիքների միջև․ հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ֆոտոլրագրողին այս մասին պատմել են գյուղի բնակիչները՝ նշելով, որ միջադեպի մասնակիցները Նորապատից են։ Միջադեպի հետևանքով մահացել է 3, տուժել՝ 1 անձ․ տուժած կնոջը տեղափոխել են հիվանդանոց։

«Տեղի է ունեցել վիճաբանություն, ապա մասնակիցներից մեկը դանակահարել է կնոջը, ինչից հետո կնոջ հարազատը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, և 3 հոգի մահացել է», - նշում է Շամշյանը։

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ