
ՑԱԽԱԼ-ն ընդլայնում է Լիբանանում ռազմական գործողությունը․ Նեթանյահու
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) զգալիորեն ընդլայնում է ցամաքային ռազմական գործողությունը Լիբանանի հարավում․ Haaretz-ի փոխանցմամբ՝ այս մասին անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մեր բանակը Լիբանանի հարավում գործում է ցամաքային խոշոր ուժերով և վերահսկողություն է սահմանում ռազմավարական կարևորագույն շրջանների նկատմամբ», – նշել է կառավարության ղեկավարը։
Ռազմական գործողության ընդլայնումը Նեթանյահուն բացատրել է Իսրայելի հյուսիսային շրջանները պաշտպանելու անհրաժեշտությամբ։


