27 Մայ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոտայքում թմրանյութի փաթեթը մեքենայից նետելով՝ տղամարդիկ փորձել են փախուստի դիմել

Կոտայքում թմրանյութի փաթեթը մեքենայից նետելով՝ տղամարդիկ փորձել են փախուստի դիմել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Կոտայքի մարզի պարեկների հետ․ հայտնում են ՆԳՆ-ից։

«Մայիսի 21-ին՝ ժամը 20․20-ին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտ, իրավապահները կանգնեցրին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Ձեբակալման պահին վարորդն ու ուղևորը փորձեցին դիմել փախուստի․ նրանցից մեկը՝ Վերին Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը նետեց թմրանյութով փաթեթը։ Նա և մայրաքաղաքի Քոչարյան փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվեցին ու մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, իսկ «Մերսեդեսը»՝ պահպանվող հատուկ տարածք։

34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա և կանեփի սերմ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ նետած փաթեթում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Երկուսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026