03 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կենդանաբանական այգին հունիսի 1-ին կաշխատի հատուկ գրաֆիկով, որոշակի տարիքի համար էլ մուտքն անվճար կլինի

Կենդանաբանական այգին հունիսի 1-ին կաշխատի հատուկ գրաֆիկով, որոշակի տարիքի համար էլ մուտքն անվճար կլինի

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-17:00-ին, Երևանի կենդանաբանական այգում իսկական տոնախմբություն է լինելու․ հայտնում են Կենդանաբանական այգուց։

«Կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ ավտոբուսը, որն ամեն օր Երիտասարդական մետրոյի մոտից քաղաքացիներին անվճար  բերում է այգի, կանգառում կլինի առավոտյան ժամը 09։30-ին, որտեղից կշարժվի մի քանի ժամային գրաֆիկով։

Կենդանաբանական այգուց տեղեկացրին նաև, որ 16 տարեկանից բարձր քաղաքացիների համար այգի մուտքի արժեքը կարժենա 1000 դրամ։

Այգում այդ օրը սպասվում են անակնկալներ և հյուրասիրություն»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026