28 Մայ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես դաշնակից, մենք միշտ օգնության ենք հասել նրանց․ Զախարովա

Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես դաշնակից, մենք միշտ օգնության ենք հասել նրանց․ Զախարովա

Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես դաշնակից և հանրապետության ժողովրդին համարել եղբայրական։ Այս վերաբերմունքը չի փոխվել․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Ես կցանկանայի սկսել ոչ այնքան երկկողմ հարաբերություններից, որքան Ռուսաստանի վերաբերմունքից Հայաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ։ Այն չի փոխվել։ Մենք շարունակում ենք հանրապետությունը համարել մեր բնական գործընկերը Հարավային Կովկասում, իսկ հայ ժողովրդին՝ եղբայրական։ Մենք նրանց համար միայն խաղաղություն և բարգավաճում ենք ցանկանում։ Մենք միշտ օգնության ենք հասել նրանց», – նշել է խոսնակը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու հետաքրքրության մասին, սակայն նրանց գործողությունները հակասում են իրենց խոսքերին։

«Նրանք ասում են, որ ոչ մեկին թույլ չեն տա հանրապետությունն օգտագործել մեր երկրի դեմ։ Սակայն մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով։ Եվ ինչ-ինչ պատճառներով նրանց գործողություններն ավելի ու ավելի են հակասում այդ խոսքերին», – նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանը երբեք դեմ չի եղել «Հայաստանի արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, սակայն ՀՀ կառավարության ներկայիս քաղաքականությունը դժվար թե կարելի է այդպես բնութագրել, և այն դժվար թե կարելի է հավասարակշռված համարել՝ ռուսական համատեքստում»։

Ռուսաստանը նշում է Երևանի ցուցադրական թողտվությունն Արևմուտքի կողմից հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակային արշավի նկատմամբ։

«Բառացիորեն ամեն օր. դրանք ներառում են մեղադրանքներ և հորինվածքներ այն մասին, որ Մոսկվան, իբր, միջամտում է պետության ներքին գործերին, ենթարկում է այն հիբրիդային հարձակումների։ Այս ամենը, բնականաբար, սնուցվում է որոշակի լրտեսական մոլուցքով», – Զախարովան։

Այս համատեքստում նա հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ Երևանի հանգստացնող հայտարարությունները «հակասում են այն ամենին, ինչ մենք տեսնում և լսում ենք բուռն ընտրարշավի ընթացքում»։
Ռուսաստանը մտահոգված է ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ մերձեցման ՀՀ-ի ուղղությամբ, որը վերածվում է ագրեսիվ դաշինքի։

«Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ագրեսիվ, միլիտարիստական դաշինքի», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ «անգլոսաքսերը բացահայտորեն պարծենում են, թե ինչպես են Հայաստանը խլում ավտորիտար Ռուսաստանի ճիրաններից»։

Արտգործնախարարության խոսնակը նաև նշել է, որ հայ ժողովուրդը կընտրի իր երկրի զարգացման հետագա ուղին։

«Դա նրանց որոշելիքն է։ Ես կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանը հետաքրքրված է իսկապես ինքնիշխան և անկախ Հայաստանով, որին մենք միշտ դիտարկել ենք որպես հավասար գործընկեր», – հավելել է Զախարովան։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026