
Իսրայելը սառեցնում է հարաբերությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ
Իսրայելը կապ չի պահպանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ, քանի դեռ այդ պաշտոնը զբաղեցնում է Անտոնիու Գուտերեշը․ The Times of Israel-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը։
Ըստ իսրայելական կողմի՝ պատճառը ՄԱԿ-ի կողմից Իսրայելի բանտային ծառայության և մի քանի այլ կառավարական կառույցների ներառումն է սեռական բռնության համար կասկածվող կազմակերպությունների ցանկում։
Դիվանագետը ՄԱԿ-ի որոշումն անվանել է քաղաքական՝ նշելով, որ այն «աղերս չունի իրականության հետ»։


