
Մերձավոր Արևելքը կլինի աշխարհի ամենակայուն տարածաշրջանը, եթե ամերիկացիները հեռանան․ իրանցի պաշտոնյա
Իրանի և իր հարևան երկրների միջև խնդիր չկա, և այս տարածաշրջանը առանց Միացյալ Նահանգների կլինի աշխարհի ամենակայուն և ամենալավ տարածաշրջանը․ ինչպես գրում է CBS News-ը, հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալի Բաղերին։
Բաղերին մեղադրել է ԱՄՆ-ին ռազմատենչ գործելակերպի և բանակցությունների ընթացքում երկու անգամ հարձակվելու համար՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը հիմնված է աշխարհայացքի վրա, որը «հնացած է և պատկանում է բարբարոսության դարաշրջանին»։
«Իրանը, ինչպես մյուս անկախ երկրները, հավատում է խաղաղության հաստատմանը երկխոսության, համագործակցության և դիվանագիտության միջոցով», – ասել է նա։


