
Հունգարիան զենք կամ ռազմական տեխնիկա չի ուղարկի Ուկրաինա․ Մադյար
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հունգարիան չի պատրաստվում զենք կամ ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա։
«Ես գլխավոր քարտուղարին տեղեկացրել եմ, որ Հունգարիան զենք կամ ռազմական տեխնիկա չի ուղարկի ռուս-ուկրաինական ճակատ», – գրել է Մադյարը Facebook-ում։
Միևնույն ժամանակ Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը կրկին կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը։
Նշենք, որ Մադյարը և Ռուտտեն հինգշաբթի օրը Բրյուսելում անցկացրել են իրենց առաջին հանդիպումը Հունգարիայում կառավարության փոփոխությունից հետո։


