29 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Anthropic-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք AI ստարտափը՝ առաջ անցնելով ChatGPT-ի մշակողից

Anthropic-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք AI ստարտափը՝ առաջ անցնելով ChatGPT-ի մշակողից

Արհեստական ​​բանականության ոլորտում գործող Anthropic ընկերությունը ներգրավել է 65 միլիարդ դոլարի չափով հսկայական ներդրում՝ դառնալով աշխարհի ամենաթանկարժեք AI ստարտափը․ գրում է The Guardian-ը։

Ներդրումից հետո ընկերության ընդհանուր արժեքը գնահատվում է 965 միլիարդ դոլար։ Այսպիսով՝ Anthropic-ը գերազանցել է իր մրցակից ChatGPT-ի մշակող OpenAI ընկերությանը։

Ավելի վաղ՝ այս տարվա մարտին, OpenAI-ը ներգրավել էր 122 միլիարդ դոլարի ներդրում, ինչի շնորհիվ ընկերության արժեքը հասել էր 852 միլիարդ դոլարի։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026