29 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Լուկաշենկո

Չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու մասին հանրաքվե անցկացնելու մասին ԵԱՏՄ երկրների համատեղ հայտարարությանը։

Նրա խոսքով՝ միությունում հարգում են հայ ժողովրդի ընտրությունը և չէին ցանկանա, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն։

«Մենք այս հարցը քննարկել ենք փակ նիստում և ստորագրել համապատասխան հայտարարություն։ Նախևառաջ բոլորը նշել են՝ մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։

Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը, մենք հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը, և եթե ժողովուրդը կայացրել է կամ կկայացնի նման որոշում և համաձայն է դուրս գալ այն միությունից, որում այժմ գտնվում է, և մի օր միանալ Եվրամիությանը, մենք չենք կարող դեմ լինել հայ ժողովրդի կամքին»,- ասել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026