29 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն պնդում է, որ Ռումինայում ընկած ԱԹՍ-ն ռուսական է

ՆԱՏՕ-ն պնդում է, որ Ռումինայում ընկած ԱԹՍ-ն ռուսական է

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության (SHAPE) ներկայացուցիչը Reuters լրատվական գործակալությանը ասել է, որ Ռումինիայի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքը եղել է ռուսական արտադրանքի։

Նա նաև հավելել է, որ դաշինքը ներկայումս գնահատում է իրավիճակը՝ Ռումինիայի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների պաշտպանությունն անօդաչու սարքերից էլ ավելի բարելավելու նպատակով։

Հիշեցնենք՝ Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի վրա մայիսի 29-ին Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել ռումինական Գալաթի քաղաքի 10 հարկանի բնակելի շենքի տանիքին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026