
Հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ համաձայնություն դեռևս չկա․ Իրանի ԱԳՆ
Թեհրանը շարունակում է հաղորդագրություններով փոխանակվել Վաշինգտոնի հետ, սակայն հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ համաձայնություն դեռևս չկա․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Համաձայնությունը դեռևս վերջնականապես չի կնքվել, սակայն հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է», – ասել է Բաղային։
Նա կրկնել է, որ Թեհրանն այժմ կենտրոնացած է ռազմական հակամարտության ավարտի վրա, և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերն այժմ չեն քննարկվում։


