
Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին․ մահվան հանգամանքները պարզվում են
Այսօր՝ մայիսի 29-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 20։20-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ նշված սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները»,- նշում է կայքը։


