
ՌԴ-ում 40 մլն տարի առաջվա սաթ են հայտնաբերել․ այն հազվադեպ է ո՛չ միայն հնությամբ
Կալինինգրադում հայտնաբերել են մոտ 40 միլիոն տարվա հնության եզակի սաթ (янтарь), ինչի ներսում թռչնի փետուր կա․ գրում է ռուսական «ТАСС»-ը։
Համաշխարհային օվկիանոսի թանգարանից գործակալությանը հայտնել են, որ նման գտածոներ հազվադեպ են հայտնաբերվում։
«Ռուսաստանում այժմ սաթի ընդամենը երկու նմուշ կա, որոնց մեջ պահպանվել է թռչնի փետուր»,- նշել են թանգարանից։


