
Հայաստանի մի քանի քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 16-22-ը։
Oդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձորում՝
- Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 16-ին,
- Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գրազանցել,
- Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մայիսի 16-17-ը և19-ին, իսկ Հրազդանում՝ մայիսի 16-ին։ Ալավերդիում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:


