30 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆիդանը ներկայացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանները

Ֆիդանը ներկայացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանները

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պաղեստինյան հարցի լուծումը տեղի ունենա «Երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքով, և Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամը վերանա․ TACC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմաններն են «Երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքով հակամարտության լուծումը և Գազայում մարդասիրական ճգնաժամի վերացումը», – ասել է նա։

Ֆիդանը հիշեցրել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները հաստատվել են 1949 թվականին, և երկկողմ առևտրի ծավալները Գազայի ճգնաժամից առաջ տարեկան հասել են 10 միլիարդ դոլարի։

«Իսրայելը պետք է դադարեցնի պաղեստինցիների կոտորածը և չխոչընդոտի Գազայի բնակիչների հասանելիությունը հիմնական անհրաժեշտության բարիքների, ինչպիսիք են սնունդը, կացարանը, դեղորայքը և ջուրը։ Եթե այս պայմանները բավարարվեն, մենք կարող ենք առանց որևէ խնդրի վերադառնալ բնականոն կյանքի [համագործակցությանը Իսրայելի հետ], մենք կողմ ենք «Երկու պետություն երկու ժողովրդի համար» սզկբունքին», – նշել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026