
Կասկած, քննադատություն և կատակներ․ ի՞նչ հարաբերություններ ունեն Ջեյ Դի Վենսն ու Թրամփը՝ ըստ New York Times-ի
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական հանդիպումների և ժողովների ժամանակ հաճախ է օգտվում հեռախոսից և հայտնի է սոցիալական ցանցերում իր քննադատների հետ ուղիղ բանավեճերի մեջ մտնելու սովորությամբ․ գրում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը հորդորել է նրան նվազեցնել օնլայն ակտիվությունը՝ պնդելով, որ սոցցանցերում վեճերը հարիր չեն փոխնախագահի պաշտոնին։
Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Վենսին, ինչպես անձնական, այնպես էլ քաղաքական հարցերի համար, մասնավորապես՝ Իրանի դեմ ռազմական գործողությանն ընդդիմանալու համար՝ չնայած նրան, որ պատերազմի ընթացքում Վենսն աջակցություն է հայտնել նախագահ Թրամփի գործողություններին։
Ըստ NYT-ի՝ Թրամփը նաև կասկածի տակ է դրել Վենսի գլխավորած դիվանագիտական առաքելության հաջողությունը Պակիստանում, քննադատել նրա արձակուրդների քանակը և կատակել զրույցներն ընդհատելու նրա սովորության մասին։
Նա նաև մասնավոր զրույցներում կասկածի տակ է դնում, թե արդյոք Ջեյ Դի Վենսն ունի՞ անհրաժեշտ որակները՝ իրենից հետո Հանրապետական կուսակցության առաջնորդը դառնալու համար․ նա հաճախ է օգնականներից և կողմնակիցներից կարծիք հարցնում Վենսի ներուժի մասին՝ այս հարցը դիտարկելով որպես դեռևս չլուծված խնդիր։

