02 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էբոլան տարածվում է ռեկորդային տեմպերով

Էբոլան տարածվում է ռեկորդային տեմպերով

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետ կապված իրավիճակը չափազանց մտահոգիչ է․ ասել է «Բժիշկներ առանց սահմաններ» կազմակերպության փոխտնօրեն Ալեն Գոնսալեսը։

«Իտուրի նահանգում Էբոլայի բռնկման մասին հրապարակային հայտարարությունից երկու շաբաթ անց իրավիճակը շարունակում է մնալ չափազանց մտահոգիչ․ այն մտահոգության պատճառ է տեղական համայնքների և առողջապահության աշխատողների համար», – մեջբերում է նրա խոսքերը РИА Новости-ն։

Գոնսալեսը հավելել է, որ տարածման տեմպը աննախադեպ է, ինչը թույլ չի տալիս անհապաղ գործողություններ ձեռնարկել։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026