
ՊՍԺ-ն կրկին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը
ՊՍԺ-ն պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթելով «Արսենալին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացած դրամատիկ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ նյարդերի պայքարում առավել ուժեղ գտնվեցին Լուիս Էնրիկեի սաները՝ հաղթելով 4:3 հաշվով:
Այս հաղթանակով փարիզյան ակումբը պատմության մեջ մնաց որպես թիմ, որը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային գավաթը։


