
219 վիրավոր, 780 ձերբակալված․ ՊՍԺ-ի հաղթանակը Ֆրանսիայում դեռ չեն մարսում
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և երկրի մի շարք այլ քաղաքներում «Փարիզ Սեն-Ժերմենի» (ՊՍԺ)՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո կազմակերպված զանգվածային անկարգությունների ու բախումների հետևանքով վիրավորվել է 219 մարդ, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցել է 780-ը․ գրում են տեղական լրատվամիջոցները։
Անկարգությունների հիմնական օջախը եղել է Շանզ Էլիզե պողոտան և «Պարկ դե Պրենս» մարզադաշտի հարակից տարածքը, որտեղ հազարավոր երկրպագուներ հավաքվել էին հետևելու հանդիպմանը։ Տարբեր վայրերում այրվել են ավտոմեքենաներ, վնասվել են խանութներ ու հանրային գույք, իսկ ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ՝ իրավիճակը վերահսկելու համար։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վիրավորների թվում է նաև 57 ոստիկան։ Երկրի տարբեր շրջաններում արձանագրվել են հրկիզման, թալանի և անկարգությունների այլ դեպքեր։


